14:40  ,  7 մայիսի, 2021

Պրեմիեր լիգան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի ժամկետները

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կեկնարկի օգոստոսի 14-ին, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը

Առաջնության ամբողջական օրացույցը կհրապարակվի հունիսի 16-ին: Կանցկացվի 380 հանդիպում: Մրցաշրջանը կավարտվի 2022 թվականի մայիսի 22-ին:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության 34-րդ տուրից հետո առաջատարը 80 միավոր հավաքած «Մանչեսթեր Սիթին» է, որը հաջորդ խաղում (մայիսի 8-ին) «Չելսիին» հաղթելու դեպքում ժամանակից շուտ կապահովի չեմպիոնի կոչումը: Անգլիայի գործող չեմպիոնը «Լիվերպուլն» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում