15:46  ,  7 մայիսի, 2021

Դավիդ Վիլյան աշխատանքի է անցել Հնդկաստանում

Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան պաշտոն է ստացել հնդկական «Օդիշե» ակումբում, հայտնում է Marca-ն:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը կգլխավորի ակումբի միջազգային ֆուտբոլային արշավների բաժինը: Հնդկաստանի ավարտված առաջնությունում «Օդիշեն» գրավել է 11-րդ տեղը:

Հիշեցնենք, որ 39-ամյա Վիլյան կարիերայի ընթացքում խաղացել է նաև իսպանական «Վալենսիայում» ու «Աթլետիկոյում», ամերիկյան «Նյու Յորք Սիթիում» ու ճապոնական «Վիսել Կոբեում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում