13:44  ,  7 մայիսի, 2021

NBA. Ուեստբրուկը մոտենում է պատմական ռեկորդի, օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» 118:97 հաշվով տնային հաղթանակ է տարել «Օկլահոմայի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը տանտերերի կազմում վաստակել է 34 միավոր: 

Գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց վնասվածք ստացած Լեբրոն Ջեյմսի 94:118 հաշվով պարտվել է «Կլիպերսին»:

«Վաշինգտոնի» առաջատար Ռասել Ուեստբրուկը «Տորոնտոյի» դեմ հաղթական խաղում (131:129) վաստակել է 13 միավոր, կատարել 17 փոխանցում, 17 անգամ անդրադարձից հետո տիրել է գնդակին և 180-րդ թրիփլ-դաբլը գրանցել կարիերայում: Եվս մեկ թրիփլ-դաբլ գրանցելու դեպքում 32-ամյա ամերիկացին կկրկնի լեգենդար Օսկար Ռոբերտսոնի ռեկորդը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Կլիպերս» - «Լեյքերս»՝ 118:94 (29:20, 36:22, 27:29, 26:23)

«Շառլոտ» - «Չիկագո»՝ 99:120 (24:34, 29:25, 21:37, 25:24)

«Դալաս» - «Բրուքլին»՝ 113:109 (37:32, 26:30, 19:21, 31:26)

«Տորոնտո» - «Վաշինգտոն»՝ 129:131 (լրացուցիչ ժամանակում) (33:31, 27:20, 26:31, 29:33, ОТ - 14:16)

«Դետրոյտ» - «Մեմֆիս»՝ 111:97 (31:32, 27:17, 20:21, 33:27)

«Ինդիանա» - «Ատլանտա»՝ 133:126 (36:26, 36:32, 38:38, 23:30)

«Գոլդեն Սթեյտ» - «Օկլահոմա»՝ 118:97 (31:24, 30:25, 27:23, 30:25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս