12:37  ,  7 մայիսի, 2021

Մասիմո Բուզակա. Ինձ համար պատիվ է գտնվել Հայաստանում (ֆոտո)

ՖԻՖԱ-ի մրցավարների բաժնի ղեկավար Մասիմո Բուզական ժամանել է Հայաստան, որտեղ մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբար - Հայաստան 2021» ծրագրին:

Շվեյցարացի հայտնի մրցավարը եղել է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում և հանդիպել պատանի խաղացողների հետ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանը ՖԻՖԱ-ի հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր: Միջոցառմանը մասնակցում է նաև ՖԻՖԱ Հիմնադրամի նախագահ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվել է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Երեխաները մասնակցելու են զվարճալի ֆուտբոլային մարզումների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիման վրա կազմված դասընթացների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում