12:08  ,  7 մայիսի, 2021

Կանադան՝ հոկեյի աշխարհի պատանեկան չեմպիոն

Կանադայի հավաքականը նվաճել է տափօղակով հոկեյի աշխարհի պատանեկան չեմպիոնի կոչումը: Պատանեկան ԱԱ-ի եզրափակիչում կանադացիները 5:3 հաշվով առավելության են հասել Ռուսաստանի թիմի նկատմամբ:

ԱՄՆ-ում տեղի ունեցած մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Ռուսաստանի հավաքականի հարձակվող Մատվեյ Միչկովը: 16-ամյա հոկեյիստը 7 խաղում հավաքել է 16 (12+4) միավոր և արժանացել նաև մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակին:

Կանադայի հավաքականը չորրորդ անգամ է հաղթում պատանեկան աշխարհի առաջնությունում և այդ ցուցանիշով գերազանցեց Ռուսաստանին (3 տիտղոս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում