11:33  ,  7 մայիսի, 2021

Եվրոպայի լիգա. «Ռոմայի» խաղացողը հավակնում է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Էդինսոն Կավանին («Մանչեսթեր Յունայթեդ»), Բրայան Կրիստանտեն («Ռոմա»), Ռաուլ Ալբիոլը («Վիլյառեալ») և Պաբլո Մարին («Արսենալ»):

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել իտալական «Ռոմային» (6:2, 2:3), իսկ իսպանական «Վիլյառեալը» հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0): «Վիլյառեալը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս