Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Վիլյառեալը» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» Իտալիայում «Ռոմային» պարտվեց 2։3 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։ «Ռոմայից» աչքի ընկան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն եւ լեհ հարձակվող Նիկոլա Զալեւսկին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հռոմեական ակումբի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Հիշեցնենք, որ «Ռոման» Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվել էր 2։6 հաշվով։
Օրվա մյուս խաղում «Արսենալն» ընդունեց «Վիլյառեալին» եւ չկարողացավ հասնել հաջողության։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ չխփեցին։
«Արսենալն» Իսպանիայում «Վիլյառեալին» պարտվել էր 1։2 հաշվով։ «Վիլյառեալը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում։
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Ռոմա» (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 3։2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:6)
Էդին Ջեկո, 57, Բրիան Կրիստանտե, 60, Նիկոլա Զալեւսկի, 83 - Էդինսոն Կավանի, 39, 68
«Արսենալ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։0 (առաջին հանդիպում՝ 1:2)
Mkhitaryan hits the post!
— AS Roma English (@ASRomaEN) May 6, 2021
73' | 2-2 | #RomaManUtd #UEL pic.twitter.com/K0SnxIyZhz
A few photos from that first half
— AS Roma English (@ASRomaEN) May 6, 2021
#ASRoma #UEL #RomaManUtd pic.twitter.com/LRNBORaeaO
Just an absolute
— Manchester United (@ManUtd) May 6, 2021
#MUFC
#UEL pic.twitter.com/DWOSOdehbu
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում