23:48  ,  6 մայիսի, 2021

Եվրոպայի լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» ընդունել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», Լոնդոնի «Արսենալը»՝ իսպանական «Վիլյառեալին»։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։

«Ռոման» պարտվում է 0։1 հաշվով։ 39-րդ րոպեին մանչեսթերյան թիմից աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հռոմեական ակումբի մեկնարկային կազմում է։

«Արսենալի» եւ «Վիլյառեալի» դիմակայությունում հաշիվը չի բացվել։

Ընդմիջում է։

Հիշեցնենք, որ «Ռոման» Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվել է 2։6 հաշվով։

«Արսենալն» Իսպանիայում «Վիլյառեալին» պարտվել է 1։2 հաշվով։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ, առաջին խաղակես

«Ռոմա»  (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 0։1 (տեսանյութ),  (առաջին հանդիպում՝ 2:6)

Էդինսոն Կավանի, 39

«Արսենալ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։0 (առաջին հանդիպում՝ 1:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով