Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձագել պայմանագիրը «Ռոմայի» հետ։
Պատճառը գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումն է, գրում է La Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում։ Մխիթարյանն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Մխիթարյանն ու Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» ունեին լարված հարաբերություններ, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում