21:49  ,  6 մայիսի, 2021

ԵԼ. «Ռոմա» – «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» – «Վիլյառեալ». Մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մայիսի 6-ին կանցկացվեն կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։

Իտալական «Ռոման» կընդունի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ Լոնդոնի «Արսենալը» տնային հանդիպում կանցկացնի իսպանական «Վիլյառեալի» հետ:

«Ռոմա». Միրանտե, Կարսդորպ, Սմոլինգ, Իբանիես, Բրունո Պերես, Մանչինի, Կրիստանտե, Մխիթարյան, Պելեգրինի, Պեդրո, Ջեկո։

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վան–Բիսակա, Բայի, Մագուայր, Շոու, Վան դե Բեկ, Ֆրեդ, Գրինվուդ, Ֆերնանդեշ, Պոգբա, Կավանի։

–––

«Արսենալ». Լենո, Բելիերին, Հոլդինգ, Մարի, Ջակա, Փարթի, Սմիթ Ռոու, Էդեգոր, Պեպե, Օբամեյանգ, Սակա։

«Վիլյառեալ». Ռուլի, Մարիո Գասպար, Ալբիոլ, Պաու Տորես, Պեդրասա, Չուկվուեսե, Պարեխո, Կոկլեն, Տրիգերոս, Ալկասեր, Մորենո։

2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» պարտվել է 2:6 հաշվով, իսկ «Վիլյառեալը» տնային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռոմա»  (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 23։00 (Երևանի ժամանակ) (առաջին հանդիպում՝ 2:6)

«Արսենալ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 1:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում