22:15  ,  6 մայիսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել Ֆերնանդինյոյին

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել 36–ամյա բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին։

Մանչեսթերյան ակումբի սելեկցիոն ծառայությունը առաջնահերթ տարբերակ է համարում «Վեստ Հեմի» 22–ամյա անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսին։

Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Դեքլան Ռայսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English