21:08  ,  6 մայիսի, 2021

Զիդանը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Արքայական ակումբից, հաղորդում է Goal.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Զիդանը հոգնել է խաղացողների մշտական վնասվածքների, օրացույցի խնդիրներից եւ մադրիդյան լրատվամիջոցների մշտական քննադատությունից։ Ֆրանսիացի մասնագետը նաեւ չի հարմարվում կորոնավիրուսի համավարակի պայմաններում առկա սահմանափակումներին մարզչական գործընթացում։

Թիմի որոշ խաղացողներ արդեն չեն աջակցում մարզիչին։ Մարսելոն ու Իսկոն դժգոհ են իրենց դերից թիմում։ «Ռեալի» ղեկավարությունը հույս ունի, որ Զիդանը կկատարի պայմանագիրը, սակայն կհարգեն նաեւ հրաժարակի որոշումը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթահարել Լոնդոնի «Չելսիի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English