20:49  ,  6 մայիսի, 2021

«Արարատ–Արմենիան» ու «Նոան» գոլ չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 22–րդ տուրի խաղում չեմպիոն «Արարատ–Արմենիան» ընդունեց «Նոային»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ չխփեցին։ 48–րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Արարատ–Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանը։

«Նոան» (20 խաղ) 35 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Արարատից» (19 խաղ)։ «Արարատ–Արմենիան» (19 խաղ) չորրորդն է՝ 33 միավոր։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, 22–րդ տուր

«Արարատ–Արմենիա» – «Նոա»՝ 0։0

Հեռացում՝ Դավիթ Տերտերյան («Արարատ–Արմենիա»), 48, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով