20:25  ,  6 մայիսի, 2021

ՉԼ. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, WhoScored–ը կազմել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով միայն եզրափակիչ դուրս եկած «Մանչեսթեր Սիթիի» եւ «Չելսիի» ֆուտբոլիստների։

Լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, որի դուբլի շնորհիվ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 2։0 հաշվով պարտության է մատնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ին։

ՉԼ. Շաբաթվա խորհրդանշական հավաքական

Էդուարդ Մենդի («Չելսի»), Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Կայլ Ուոլքեր («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտե («Չելսի»), Ժորժինյո («Չելսի»), Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), Տիմո Վերներ («Չելսի»), Կայ Հավերց («Չելսի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում