18:52  ,  6 մայիսի, 2021

Մոդրիչը հաջողություն է մաղթել Մաունթին ՉԼ–ի եզրափակիչում

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջողություն է մաղթել Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսիից» կրած 0։2 հաշվով պարտությունից հետո Մոդրիչը գրկախառնվել է Մաունթի հետ եւ ասել. «Մեյսոն, հաջողություն եմ մաղթում եզրափակիչում»։ Դրվագը եղել է BT Sport–ի եթերում։

Մաունթը խփել էր «Չելսիի» երկրորդ գոլը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Չելսին» կխաղա Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29–ին Ստամբուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ