16:29  ,  6 մայիսի, 2021

«Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել թիմի հայտացուցակը Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման համար:

Հայտացուցակում տեղ են գտել 20 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակ է տարել 6:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս