15:56  ,  6 մայիսի, 2021

Արթուր Աբրահամ․ Ֆուտբոլ բռնցքամարտից ավելի շատ եմ սիրում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն օրերս այցելել էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա: Ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում անվանի բռնցքամարտիկը պատմել է, որ ֆուտբոլն իր ամենասիրելի մարզաձևերից է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին 41-ամյա Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Հայ բռնցքմաարտիկը վերջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English