13:10  ,  6 մայիսի, 2021

«Չելսին» բացառիկ ցուցանիշներ է գրանցել Չեմպիոնների լիգայում (ֆոտո)

Լոնդոնի «Չելսին», նվաճելով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր, գրանցել է բացառիկ ցուցանիշներ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Չելսին» պատմության առաջին ակումբն է, որի կանանց ու տղամարդկանց թիմերը նույն մրցաշրջանում դուրս են գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Անգլիական ակումբի ֆուտբոլիստուհիները եզրափակիչում կմրցեն կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Բացի այդ, «Չելսին» երրորդ անգամ նվաճում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր՝ մրցաշրջանի ընթացքում կատարելով մարզչական փոփոխություն: 2007/08 մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյին փոխարինել էր Ավրամ Գրանտը, 2011/12 մրցաշրջանում Անդրե Վիլաշ-Բոաշին փոխարինել էր Ռոբերտո Դի Մատեոն, իսկ այդ մրցաշրջանում Թոմաս Տուխելը նշանակվել էր Ֆրենկ Լեմպարդի փոխարեն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսին» 2 խաղերի արդյունքում (1:1, 1:0) պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին», իսկ պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր գտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից (2:1, 2:0): Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս