11:59  ,  6 մայիսի, 2021

Լևոն Արոնյանը դասախոսությամբ հանդես կգա Երևանում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 8-ին տեղի կունենա հանդիպում Լևոն Արոնյանի հետ: Հանդիպման ժամանակ հայ գրոսմայստերը հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին, hաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը

Համաճարակային իրավիճակից ելնելով, կկազմակերպվի 2 հանդիպում՝ երեխաների ու պատանիների հետ (ժամը 13:00-15:00-ը) և երիտասարդության ու մեծահասակների հետ (ժամը 17:00-19:00-ը): Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով.

Հանդիպում երեխաների ու պատանիների հետ (https://docs.google.com/.../1FAIpQLSfgCg1BkxACC4.../viewform)

Հանդիպում երիտասարդության ու մեծահասակների հետ (https://docs.google.com/.../1FAIpQLSfm8ECB66s.../viewform)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English