11:17  ,  6 մայիսի, 2021

Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ներկա կլինեն 25 հազար հանդիսականներ

Անգլիական «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպմանը կկարողանան ներկա լինել 25 հազար հանդիսականներ, գրում է The Times-ը:

Ստամբուլում նախատեսված հանդիպմանը արտասահմանցի երկրպագուները կկարողանան մեկնել կորոնավիրուսի դեմ պատմաստման փաստաթղթի կամ ՊՇՌ բացասական թեստի առկայության դեպքում: 25 հազար տոմսերից 4000-ը բաժին կհասնի եզրափակիչի մասնակիցների երկրպագուներին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին: Կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2 խաղերի արդյունքում (1:1, 1:0) պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին», իսկ պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր գտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից (2:1, 2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում