10:59  ,  6 մայիսի, 2021

«Լոկոմոտիվը» ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հետաքրքրված է ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը:

Մոսկովյան ակումբը փնտրում է ռուսաստանցի խաղացողի, որը կարող է փակել ձախ եզրը, այդ պատճառով ցանկանում է ձեռք բերել Տիկնիզյանին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական A Սերիայում հանդես եկող «Ջենոան» ու «Սպեցիան»:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 26 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում