10:40  ,  6 մայիսի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Ռիհադ Մահրեզը («Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի») և Կայ Հավերցը («Չելսի»):

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին», իսկ պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր գտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս