THERE'S THE SECOND!
— Chelsea FC (@ChelseaFC) May 5, 2021
2-0 [85'] #CHERMA pic.twitter.com/0q5t50OZSU
Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում առավելության հասավ 2։0 հաշվով։
28-րդ րոպեին «Չելսիի» կազմում աչքի ընկավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները, որն ավարտեց ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի եւ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի անցկացրած գրոհը։
Երկրորդ խաղակեսում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը չկարողացավ գոլ խփել, իսկ դաշտի տերերը ստեղծեցին ավելի շատ վտանգավոր պահեր եւ 85-րդ րոպեին կրկնապատկեցին առավելությունը։ Գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։ Արդյունավետ գրոհի սկիզբը դարձյալ դրել էր Նգոլո Կանտեն։
Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
«Չելսին» երրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Նախորդ անգամ անգլիական ակումբը եզրափակիչում խաղացել է 2012-ին՝ հաղթելով Մյունխենի «Բավարիային»։
Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիրն առաջինը նվաճել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին», որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլում։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Չելսի» - «Ռեալ»՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)
Տիմո Վերներ, 28, Մեյսոն Մաունթ, 85
Chelsea Real Madrid: who's on top?#UCL pic.twitter.com/GeW2cnwLtv
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 5, 2021
1-0 [33'] #CHERMA pic.twitter.com/RCvguD1oIY
The goal that sends Chelsea to the final?#UCL pic.twitter.com/iXGnOFP3oY
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 5, 2021
So close...#UCL pic.twitter.com/OwbK25r9fD
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 5, 2021
What. A. Moment.
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 5, 2021
Mason Mount puts Chelsea 3-1 ahead on aggregate!#UCL pic.twitter.com/P2Jg9Dfwgq
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում