Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվել է Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցարը, որին մասնակցել են նաև Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները։
Երկօրյա պայքարում հաղթող է դարձել 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, իսկ 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում