23:46  ,  5 մայիսի, 2021

ՉԼ․ «Չելսին» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Ռեալին» (ֆոտո, վիդեո)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» գերմանացի Թոմաս Տուխելի ղեկավարությամբ ընդունել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին»։

Առաջին խաղակեսից հետո ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը պարտվում է 0։1 հաշվով։ 28-րդ րոպեին «Չելսիի» կազմում աչքի ընկավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները։

Ընդմիջում է։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիրն առաջինը նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին», որը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Չելսի» - «Ռեալ»՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Տիմո Վերներ, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում