23:10  ,  5 մայիսի, 2021

Համբարձումյանի գոլն օգնել է «Անորտոսիսին» ԱԵԼ-ի դեմ խաղում՝ 2։1

Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության 35-րդ տուրի խաղում «Անորտոսիսը» հյուրընկալվել է Լիմասոլի ԱԵԼ-ին։ Չեմպիոնական խմբի թիմերի պայքարում 2։1 հաշվով առավելության է հասել «Անորտոսիսը», որի կազմում 44-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Դա 30-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլն էր Կիպրոսի ընթացիկ առաջնությունում:

«Անորտոսիսը» 57 միավորով գրավեց չորրորդ տեղը, ԱԵԼ-ը երրորդն է՝ 68 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։ Չեմպիոնի կոչումն ապահովել է «Օմոնիան»՝ 78 միավոր։ Փոխչեմպիոնը «Ապոլոնն» է՝ 73 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English