22:53  ,  5 մայիսի, 2021

Օբամեյանգ․ Առաջիկա խաղը կարեւորագույններից մեկն է ինձ համար «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իսպանական «Վիլյառեալի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ պատմել է իր սպասումների մասին։

«Առաջիկա խաղը կարեւորագույններից մեկն է ինձ համար «Արսենալում»։ Այսպիսի հանդիպումներում պետք է խաղադաշտում թողնել բոլոր ուժերը, որպեսզի հետո ափսոսալու առիթ չլինի։

Ամբողջ մրցաշրջանի կարեւորագույն խաղը կլինի մեր ակումբի համար։ Մենք շատ ենք ցանկանում հաղթել եւ դուրս գալ եզրափակիչ»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Արսենալ» - «Վիլյառեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին։ Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Վիլյառեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English