21:25  ,  5 մայիսի, 2021

«Լացիոն» ցանկանում է ձեռք բերել Խուան Մատային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հաղորդում է La Repubblica–ն։

33–ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»։ Հռոմեական ակումբը երկու տարվա պայմանագիր է առաջարկել նրան։ Խուան Մատայի տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո։

Մատան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մատան մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս