20:50  ,  5 մայիսի, 2021

Մայքլ Օուեն. Կարծում եմ՝ կտեսնենք ՉԼ–ի երկրորդ անգլիական եզրափակիչը 3 տարում

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, 2001թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Մայքլ Օուենը կանխատեսել է, որ Լոնդոնի «Չելսին» կհաղթահարի Մադրիդի «Ռեալի» արգելքը եւ դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

«Մեզ սպասվում է դիմակայություն, որում Թոմաս Տուխելը շատ ուժեղ է։ Նրա ղեկավարած թիմը գոլ է խփել Իսպանիայում եւ կանի հնարավոր առավելագույնը, որպեսզի գոլ բաց չթողնի սեփական խաղադաշտում։ «Չելսին» կունենա նաեւ գոլ խփելու հնարավորություն, քանի որ «Ռեալի» պաշտպանությունը վերջին շաբաթների ընթացքում այնքան էլ կայուն չէ։

Կարծում եմ, որ «Չելսին» դուրս կգա հաջորդ փուլ, եւ մենք կտեսնենք Չեմպիոնների լիգայի երկրորդ անգլիական եզրափակիչը երեք տարում»,– Մայքլ Օուենի խոսքը մեջբերում է Daily Star–ը։

Հիշեցնենք, որ «Չելսին» հյուրընկալվելիս 1։1 հաշվով է խաղացել «Ռեալի» հետ։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին»՝ դուրս թողնելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ին։

2019թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում