20:12  ,  5 մայիսի, 2021

«Տոտենհեմը» դիտարկում է Սարիի եւ Գասպերինիի թեկնածությունները

Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է իտալացիներ Մաուրիցիո Սարիի եւ Ջան Պիերո Գասպերինիի թեկնածությունները։

Եվրոպայի առաջատար գործակալներից մեկն արդեն տեղյակ է պահել իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչին անգլիական ակումբի հետաքրքրության մասին եւ ստացել է դրական պատասխան,  հաղորդում է Football Italia–ն։

Գասպերինիի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

Մաուրիցիո Սարին Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո դեռ մարզչական աշխատանք չունի։

Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերից «Տոտենհեմը» գլխավորում էր 58-ամյա Ժոզե Մոուրինյոն, որը պաշտոնանկ արվեց ապրիլի 19-ին:

Մինչև այս մրցաշրջանի ավարտը անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել նախկին ֆուտբոլիստ, 29–ամյա անգլիացի Ռայան Մեյսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English