Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է իտալացիներ Մաուրիցիո Սարիի եւ Ջան Պիերո Գասպերինիի թեկնածությունները։
Եվրոպայի առաջատար գործակալներից մեկն արդեն տեղյակ է պահել իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչին անգլիական ակումբի հետաքրքրության մասին եւ ստացել է դրական պատասխան, հաղորդում է Football Italia–ն։
Գասպերինիի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։
Մաուրիցիո Սարին Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո դեռ մարզչական աշխատանք չունի։
Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերից «Տոտենհեմը» գլխավորում էր 58-ամյա Ժոզե Մոուրինյոն, որը պաշտոնանկ արվեց ապրիլի 19-ին:
Մինչև այս մրցաշրջանի ավարտը անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել նախկին ֆուտբոլիստ, 29–ամյա անգլիացի Ռայան Մեյսոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում