19:06  ,  5 մայիսի, 2021

«Սեւանը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջատարի դիրքում

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26–րդ տուրի խաղում «Սեւանը» հյուրընկալեց «Ուրարտու–2»–ին եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Սեւանը» (22 խաղ) 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Վեստ Արմենիայի» (22 խաղ) նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում