17:52  ,  5 մայիսի, 2021

«Վանն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22–րդ տուրի խաղում «Վանը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում ընդունեց Երեւանի «Արարատին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 20–րդ րոպեին աչքի ընկավ սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը։

«Վանից» հաշվի հավասարությունը վերականգնեց կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզան։

«Արարատը» 19 խաղից հետո 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող «Նոայի» (19 խաղ) նկատմամբ։ «Վանը» (21 խաղ) 6–րդն է՝ 25 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 22–րդ տուր

«Վան» – «Արարատ»՝ 1։1

Ուիլֆրեդ Կուասի Էզա, 41 – Ուրոշ Նենադովիչ, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում