15:12  ,  5 մայիսի, 2021

Գոլային փոխանցում կատարած Վարազդատ Հարոյանը՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

«Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն Instat-ի վարկածով ճանաչվել է «Ակտոբեի» դեմ ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այդ խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հարոյանը մեկնարկային հանդես էր եկել առանց փոխարինման և կատարեց գոլային փոխանցում: Նա մասնակցել էր նաև մյուս գոլի գրոհին:

«Գոլային փոխանցումից բացի, Հարոյանը 2 թիմերում լավագույնն էր հաղթած մենապայքարների (այդ թվում՝ երկրորդ հարկում) ցուցանիշով»,- հայ ֆուտբոլիստի մասին գրում է աղբյորը:

Հիշեցնենք, որ «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում խաղացել էր 85 րոպե և ստացել նաև դեղին քարտ: Նա ճանաչվել է հանդիպման երրորդ լավագույն խաղացող:

Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» նախկին պաշտպան Արմեն Մանուչարյանն «Ակտոբեի» կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս