09:50  ,  6 մայիսի, 2021

«Ռոմա» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» կընդունի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որին հյուրընկալվելիս պարտվել է 2:6 հաշվով:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Անգլիայի 20-ակի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.85 գործակցով: Հռոմեացիների հաղթանակը ստացել է 3.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.00

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս