14:08  ,  5 մայիսի, 2021

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները մարզում են անցկացրել պատանի խաղացողների հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում մարզում են անցկացրել «Սիս-Կիլիկիայի» Մ-12 թիմի աղջիկների հետ: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման տեսանյութը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կանանց Հայաստանի ազգային հավաքականն իմացել էր մրցակիցներին 2023թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Վիճակահանության արդյունքում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը հայտնվել է F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։

ԱԱ-2023-ի որակավորման փուլի խաղերը տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբեր։ 

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հաստատվել է F խմբի հանդիպումների խաղացանկը. 

Սեպտեմբերի 16, 2021 - Նորվեգիա-Հայաստան

Սեպտեմբերի 21, 2021 - Հայաստան-Լեհաստան

Հոկտեմբերի 21, 2021 - Ալբանիա-Հայաստան

Հոկտեմբերի 26, 2021 - Հայաստան-Կոսովո

Նոյեմբերի 25, 2021 - Բելգիա-Հայաստան

Նոյեմբերի 30, 2021- Հայաստան-Նորվեգիա

Ապրիլի 7, 2022 - Լեհաստան-Հայաստան

Ապրիլի 12, 2022 - Հայաստան-Ալբանիա

Սեպտեմբերի 1, 2022 - Կոսովո-Հայաստան

Սեպտեմբերի 6, 2022 - Հայաստան-Բելգիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում