15:43  ,  5 մայիսի, 2021

Մարմնամարզիկները մեկնել են Քութաիսիի գավաթին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի «Քութաիսի գավաթ - Մեր ապագա օլիմպիականները» խորագրով միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 5-10-ը:

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, Նորայր Հովհաննիսյանը, Մարիետա Բուչախչյանը, Մանե Պողոսյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Սարգիս Հովակիմյանը կլինեն մրցավարների թվում: Թիմի մարզիչներն են Սոս Սարգսյանը, Արտակ Այդինյանը և Քնարիկ Բրսոյանը, hաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում