13:03  ,  5 մայիսի, 2021

Հայաստանի չեմպիոնի կոչումը կվիճարկեն «Լեոն» և «Արարատ-Արմենիան»

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կոչումը կվիճարկեն «Լեոն» և «Արարատ-Արմենիան»:

Մայիսի 4-ին տեղի են ունեցել ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության կիսաեզրափակիչների երկրորդ հանդիպումները:

«Արարատ-Արմենիան» 13։4 հաշվով հաղթել է «Լուսառատին», իսկ գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության է հասել ՀՊՏՀ-ի նկատմամբ:

Կիսաեզրափակիչի արգելքը հաղթահարում էին 2 հաղթանակ տարած թիմերը: Չեմպիոնը ևս կորոշվի եզրափակիչում 2 հաղթանաի դեպքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում