12:44  ,  5 մայիսի, 2021

Ստեֆեն Կարիի նետման ժամանակ մարզապալատի լույսերն անջատվել են

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 103:108 հաշվով պարտվել է «Նոր Օրլեանին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 37 միավոր: 

Խաղի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ: Երրորդ քառորդի ավարտից 3 րոպե, 57 վայրկյան առաջ Smoothie King Center մարզապալատի լույսերն անջատվել են: Այդ պահին Ստեֆեն Կարին իրացնում էր 3 միավորանոց նետում: Խնդիրն արագորեն կարգավորվել է, ինչից հետո հանդիպումը շարունակվել է:

«Միլուոկին» 124:118 հաշվով տնային հաղթանակ է տարել «Բրուքլինի» նկատմամբ և ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր: «Միլուոկին» դարձավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած 7-րդ թիմը: Ավելի վաղ դա հաջողվել էր «Յուտային», «Ֆինիքսին», «Կլիպերսին», «Ֆիլադելֆիային», «Բրուքլինին» ու «Դենվերին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Նոր Օրլեան» - «Գոլդեն Սթեյտ»՝ 108:103 (32:34, 24:23, 19:22, 33:24)

«Դետրոյտ» - «Շառլոտ»՝ 99:102 (28:30, 21:23, 23:25, 27:24)

«Քլիվլենդ» - «Ֆինիքս»՝ 118:134 (լրացուցիչ ժամանակում) (24:30, 29:29, 35:31, 26:24, 4:20)

«Միլուոկի» - «Բրուքլին»՝ 124:118 (34:33, 32:25, 26:36, 32:24)

«Մայամի» - «Դալաս»՝ 113:127 (39:30, 15:33, 23:35, 36:29)

«Օկլահոմա» - «Սակրամենտո»՝ 99:103 (20:25, 26:31, 23:25, 30:22)

«Կլիպերս» - «Տորոնտո»՝ 105:100 (26:30, 22:24, 34:28, 23:18)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում