10:33  ,  5 մայիսի, 2021

Պրեմիեր լիգա. Գունկոն ու Մալաքյանը լավագույններն են ապրիլին

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ապրիլին, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս Մալաքյանը մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ: Նա առաջ է անցել Վլադիմիր Ազարովից («Նոա»), Ալեքսանդր Կարապետյանից («Արարատ-Արմենիա»), Ստեֆան Աջումանիից («Վան»), Հիգոր Լեիտից («Փյունիկ»):

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոան» գլխավորող Դմիտրի Գունկոն, որն առաջ է անցել Արթուր Ասոյանից («Վան») և Եղիշե Մելիքյանից («Փյունիկ»): Ապրիլին «Նոան» 3 խաղում տարել է 3 հաղթանակ:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվում են երկրպագուների և Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերության կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում