Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում 11-րդ րոպեին աչքի ընկավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։
Ընդմիջում է։ Նշենք, որ Մանչեսթերում ձյուն է տեղացել։
Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին», որը մոտ է առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես
«Մանչեսթեր Սիթի» - ՊՍԺ՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։1)
Ռիյադ Մահրեզ, 11
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում