23:19  ,  4 մայիսի, 2021

Մոուրինյոն մոտ 7 միլիոն եվրո կստանա «Ռոմայում»

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կստանա տարեկան մոտ 7 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Sky Sport-ը։

Իտալիայի Ա Սերիայում ավելի շատ ստանում է միայն նորընծա չեմպիոն «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն՝ 12 միլիոն եվրո։

58-ամյա Մոուրինյոն հուլիսին կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Մոուրինյոն Իտալիայում գլխավորել է «Ինտերը» 2008-2010 թվականներին եւ նվաճել 5 տիտղոս․ երկրի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իտալիայի գավաթակիր, սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English