20:06  ,  4 մայիսի, 2021

Աշխարհի չեմպիոն Խավի Մարտինեսն ամռանը կհեռանա «Բավարիայից»

32-ամյա իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից», հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։

Խավի Մարտինեսը 2012-ին է Բիլբաոյի «Աթլետիկից» տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի 8-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր, 4-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի Սուպերգավաթի եւ աշխարհի ակումբային առաջնության կրկնակի հաղթող։

Խավի Մարտինեսը 2010-2017 թվականներին հանդես է եկել Իսպանիայի հավաքականում՝ դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English