19:10  ,  4 մայիսի, 2021

«Էմպոլին» վերադարձավ Ա Սերիա

«Էմպոլին» նվաճեց Իտալիայի Ա Սերիայի ուղեգիր։

Տոսկանան ներկայացնող թիմը իտալացի գլխավոր մարզիչ Ալեսիո Դիոնիսիի ղեկավարությամբ Բ Սերիայի 36-րդ տուրում 4։0 հաշվով առավելության հասավ «Կոզենցայի» նկատմամբ եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ 70 միավորով ապահովեց առաջին տեղն ու վերադարձը ուժեղագույն դիվիզիոն։

«Էմպոլին» Ա Սերիայից դուրս էր մնացել 2018-2019 թվականների մրցաշրջանի արդյունքում՝ գրավելով 18-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով