17:05  ,  4 մայիսի, 2021

«Նորավանքը» հաղթեց «Վեստ Արմենիային»

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում առաջատարների թվում գտնվող «Վեստ Արմենիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Նորավանքին»: Հանդիպումն անցկացվեց Չարենցավանի քաղաքային ստադիոնում: Դաշտի տերերից աչքի ընկան գանացի հարձակվող Քրիստիան Բոատենգը և Դավիթ Ղանդիլյանը, իսկ հյուրերից՝ Ստեփան Հարությունյանը:

«Վեստ Արմենիան» 22 խաղից հետո ունի 47 միավոր և 3 միավոր հետ է առաջատար «Սևանից» (21 խաղ): Լավագույն եռյակը եզրափակող ԲԿՄԱ-ն 20 խաղից հետո հավաքել է 46 միավոր, իսկ «Նորավանքը» 38 միավորով չորրորդն է:

Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում