16:33  ,  4 մայիսի, 2021

Մադրիդ. Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 23-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում հայ մարզիկը մրցել է ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ և պարտվել 3 սեթում՝ 7:6, 2:6, 2:6: Մրցախաղը տճել է 2 ժամ 18 րոպե:

Երկրորդ շրջանում Կեյ Նիսիկորիի մրցկաիցը կլինի գերմանացի Ալեքսանդր Զվերևը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում