15:30  ,  4 մայիսի, 2021

«Ռեալի» հայտացուցակը «Չելսիի» դեմ խաղում, Ռամոսը վերադառնում է (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է թիմի հայտացուցակը Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայտացուցակ է վերադարձել «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ 1.5 ամիս:

«Ռեալի» ու «Չելսիի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ի Լոնդոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն: Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English