15:03  ,  4 մայիսի, 2021

Պաշտոնական. Պաուլու Ֆոնսեկան կհեռանա «Ռոմայից»

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան այս մրցաշրջանի վերջում հեռանա զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:

48-ամյա Ֆոնսեկան 2019 թվականի հունիսի 1-ից է գլխավորում «Ռոման», որն Իտալիայի առաջնության 34-րդ տուրից հետո 55 միավորով 7-րդ տեղում է և զրկվել է մրցաշրջանը լավագույն քառյակում ավարտելու հնարավորությունից։ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում մայրաքաղաքյին թիմը 2:6 հաշվով պարտվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Ռոման» բոլոր մրցաշարերում չի հաղթել 6 խաղ անընդմեջ՝ կրելով 4 պարտություն: Եվրոպական մամուլի համաձայն՝ Պաուլու Ֆոնսեկային փոխարինելու հիմնական թեկնածուն է իտալական «Նապոլիի», «Յուվենտուսի» ու անգլիական «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։ Լուրեր են շրջանառվում, որ «Ռոման» արդեն փոխհամաձայնության է եկել իտալացի մասնագետի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում