13:35  ,  4 մայիսի, 2021

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը Եվրոպայի առաջնությունից առաջ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հաղորդում է La Stampa-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի իշխանությունները թույլատրել են երկրպագուների մուտքը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոն, որտեղ անցկացվելու են Եվրո-2020-ի 4 հանդիպումներ՝ այդ թվում, Իտալիա – Թուրքիա բացման խաղը: Երկրում մարզական միջոցառումները դեռ առանց հանդիսականների են անցկացվում կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով: Հունիսի 1-ից երկրպագուներն աստիճանաբար կվերադառնան ստադիոններ:

Ավելի վաղ նշվում էր, որ կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն այն մարզիկները, որոնք Իտալիան ներկայացնելու են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English