12:12  ,  4 մայիսի, 2021

NBA. «Դենվերը» պարտվեց «Լեյքերսին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ, Կարին վաստակեց 41 միավոր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց վնասվածք ստացած Լեբրոն Ջեյմսի 93:89 հաշվով տնային հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ: Չնայած այդ պարտությանը՝ «Դենվերը» նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ «Պորտլենդը» պարտություն է կրել «Ատլանտայից» (114:123):

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Նիկոլա Յոկիչը, որը «Դենվերի» կազմում վաստակել է 30 միավոր: «Լեյքերսից» ամենաարդյունավետն էր 25 միավոր հավաքած Էնթոնի Դևիսը:

«Դենվերը» դարձավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած 6-րդ թիմը: Ավելի վաղ դա հաջողվել էր «Յուտային», «Ֆինիքսին», «Կլիպերսին», «Ֆիլադելֆիային» ու «Բրուքլինին»:

Ստեֆեն Կարիի 41 միավորները «Գոլդեն Սթեյտին» օգնել են արտագնա հաղթանակ տանել «Նոր Օրլեանի» նկատմամբ՝ 123:108:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Նոր Օրլեան» - «Գոլդեն Սթեյտ»՝ 108:123 (21:39, 33:27, 26:29, 28:28)

«Դետրոյտ» - «Օռլանդո»՝ 112:119 (26:21, 22:30, 30:37, 34:31)

«Վաշինգտոն» - «Ինդիանա»՝ 154:141 (36:31, 46:35, 40:36, 32:39)

«Ատլանտա» - «Պորտլենդ»՝ 123:114 (32:31, 36:31, 34:33, 21:19)

«Չիկագո» - «Ֆիլադելֆիա»՝ 94:106 (20:34, 23:26, 20:23, 31:23)

«Մեմֆիս» - «Նյու Յորք»՝ 104:118 (22:25, 36:44, 22:28, 24:21)

«Յուտա» - «Սան Անտոնիո»՝ 110:99 (31:22, 29:21, 29:29, 21:27)

«Լեյքերս» - «Դենվեր»՝ 93:89 (20:24, 25:18, 25:23, 23:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում